Միջազգային 

Մենք պետք է կանգնեցնենք այս ցեղասպանությունը. ՄԱԿ-ում Վատիկանի ներկայացուցիչ Սիլվանո Տոմազին

Վատիկանում աջակցում են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող պայքարին, գրում է rosbalt.ru-ն։


 

«Մենք պետք է կանգնեցնենք այս ցեղասպանությունը։ Հակառակ դեպքում՝ մենք ապագայում ինքներս մեզ հարց կտանք, թե ինչո՞ւ ոչինչ չենք արել, ինչո՞ւ ենք թույլ տվել, որ տեղի ունենա այս սարսափելի ողբերգությունը»,- ասել է ՄԱԿ-ում Վատիկանի ներկայացուցիչ Սիլվանո Տոմազին։

 


Նրա խոսքով՝ միջազգային կոալիցիային անհրաժեշտ է անել հնարավորը՝ խնդրի քաղաքական կարգավորմանն առանց բռնության հասնելու համար։

 

 

Նույն շարքից