Հունվարի 27-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության շրջանակներում 0:2 հաշվով առավելության հասավ «Ժիրոնայի» նկատմամբ: Կատալոնական գրանդի կազմում գոլերի հեղինակ դարձան Լեոնել Մեսսին և Նելսոն Սեմեդուն:
Վերջին հաղթանակը Մեսսիի համար 328-րդն էր Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացրած 437 խաղում: Այս ցուցանիշով արգենտինացին գերազանցեց Ռաուլին, ով 327 հաղթանակ ունի 550 խաղում:
Առաջատարը շարունակում է մնալ Իկեր Կասիլյասը, ով ունի 334 հաղթանակ 510 խաղում: Իսկ երկրորդ հորիզոնականում Սուբիսարետան է՝ 333 հաղթանակով՝ անցկացրած 622 խաղում: