Միջազգային 

Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի իրավիճակը, գրում է Вести-ն։

 

Հիմնական ուշադրությունը հատկացվել է կոնկրետ առաջարկներին, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող կոնտակտային խմբին։

 

Մեկ շաբաթ առաջ խմբի անդամները Մինսկում հանդիպել էին ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նրանց հաջողվել էր համաձայնության գալ 2 հիմնական հարցերի շուրջ՝ միջազգային փորձագետների մուտքը մալայզիական Boeing 777 ինքնաթիռի աղետի վայր և գերիների ազատագրումը։

Նույն շարքից