Տնտեսություն 

Մեր այսօրվա նիստն ինձ շատ դուր եկավ. Նիկոլ Փաշինյանը գոհ է

Մեր այսօրվա նիստն ինձ շատ դուր եկավ, այն առումով, որ մենք շատ կոնկրետ հարցեր ենք դրել և կոնկրետ հարցեր ենք լուծել: Կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե կառավարության բոլոր նիստերի օրակարգերում կան այդպիսի հարցեր: Սակայն հենց սա նկատի ունեի, որ ասում էի՝ պետք է առաջանահերթություն տալ այն որոշումներին, որոնք մարդկանց կյանքում իրականության մեջ, երկրում հաստատված մթնոլորտում շատ կոնկրետ բան են փոխում: Այսօրվա նիստի առանձնահատկությունն այն է, որ բոլոր որոշումները հենց դրան են ուղղված: Այն պոզիտիվ ֆոնը, որ ունենք տնտեսական իրավիճակի հետ կապված շատ կարևոր է»,-ասաց վարչապետը:

«Հայաստանում գործունեություն ծավալող գործարարներին կոչ եմ անում լավատեսության տեմպը պահել: Կառավարութունը կշարունակի ամեն ինչ անել աջակցելու համար»,-ասաց Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ հաջողությունները կլինեն և դրված խնդիրները կլուծվեն, արդյունքում փոփոխություններ մտցնելով Հայաստանի հանրային, պետական, տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:

Նույն շարքից