Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ երկրի գլխավոր հրապարակից շնորհավորել է բնակչությանը տոնի կապակցությամբ.
«Այսօր մենք նշում ենք մեր բազմադարյա պատմության ևս մեկ հաղթանակ: Մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի այն որդիների առջև, որոնք իրենց կյանքով, աշխատանքով` այսօր հնարավոր դարձրին ազատ, անկախ Վրաստանը: Ողջունում եմ բոլոր վրացիներին, վրաց հասարակությանը և մեր բազմազգ երկրին ու նրանց, ովքեր չեն գտնվում Վրաստանում և Անկախության տոնը նշում են արտերկրում»:
Մարգվելաշվիլին վստահություն է հայտնել, որ Անկախության օրը նշանակում է՝ նաև Վրաստանի ապագա հաղթանակ. «Մեր ապագա սերունդները կտեսնեն մեր երկրի հզորացումը, միավորումը»: