Միջազգային 

Ղրիմյան թաթարների ղեկավարը Պորոշենկոյին առաջարկել է Ղրիմը ենթարկել լիակատար շրջափակման

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլեւը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել դադարեցնել Ղրիմի էլեկտրամատակարարումն ու պարենամթերքի առաքումը:

 

«Ռուսաստանը շուտով ամբողջապես կզավթի թերակղզին, ուստի ողջ պատասխանատվությունը ընկնելու է նրա վրա:

Անհրաժեշտ է անհապաղ բլոկադայի ենթարկել Ղրիմը: Մեր համախոհները պատրաստ են զրկանքներ կրել, քանի որ չեն պատկերացնում իրենց ապագան Ռուսաստանի կազմում, իսկ ղրիմի թաթարները միշտ Պորոշենկոյի կողքին են ու վաղուց արտահայտել են իրենց դիրքորոշումը», -ասել է Ջեմիլեւը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները 5 տարով արգելել են Ջեմիլեւի մուտքը երկիր, որից հետո վերջինս մարդու իրավուքների ոտնահարման պատրվակով դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ:

Իսկ Ղրիմի ղեկավար Ակսյոնովը նրան անվանել է դիվերսանտ ու արեւմտյան հատուկ ծառայությունների գործակալ:

Նույն շարքից