Միջազգային 

Միացյալ Թագավորության իշխանությունները դեմ չեն Լոնդոնում Ասանժի հարցաքննությանը

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն արդեն մեծ փողեր են վճարել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շուրջօրյա հսկողությունը կազմակերպելու համար: Որոշ հաշվարկներով՝ Լոնդոնի ոստիկանության ծառայությունն այդ նպատակով ավելի քան 10 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսել: Այս մասին հայտնում է RT-ն:



WikiLeaks-ի պաշտոնական ներկայացուցիչը RT-ին պատմել է, որ այդ գործը լրջորեն վնասել է Շվեդիայի հեղինակությունը:

 

 

Հիմա հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը մտադիր է Ասանժին հարցաքննել Լոնդոնում:



Միացյալ Թագավորության իշխանություններն արդեն հայտարարել են, որ դեմ չեն Լոնդոնում Ասանժի հարցաքննությանը, սակայն նրանք նաև հիշեցրել են, որ նա Էկվադորի դեսպանատանն է ապաստանել, և Շվեդիան պետք է պայմանավորվի Էկվադորի դիվանագետների հետ: Դատախազ Մարիան Նյուն ավստրալացու փաստաբաններին հարցում է ուղարկել հարցաքննությանը մասնակցելու և ԴՆԹ թեստ անցնելու նրա համաձայնության վերաբերյալ:

 

 

Նույն շարքից