Միջազգային 

Միացյալ նահանգները Կուբային հանել է ահաբեկչական երկրների ցուցակից

Միացյալ Նահանգները Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը:


Ահաբեկչության ամերիկյան ցանկից Կուբայի բացառումը վերացնում է 54 տարի տեւած տարաձայնություններից հետո ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խոչընդոտը:


 Ավելի վաղ անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ ամերիկացիների 59%-ը կողմ է ահաբեկչությունը սատարող երկրներից ցանկից Կուբային հանելու որոշման հետ:

Նույն շարքից