Միջազգային 

Միխայիլ Գորբաչովի մեքենան վթարի է ենթարկվել

Մեքենան, որում գտնվում էր ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, վթարի է ենթարկվել Մոսկվայում: Ինչպես հաղորդում է  lifenews.ru-ն` նախնական տեղեկություններով` Գորբաչովը չի տուժել ավտովթարից: Պատահարից անմիջապես հետո նրա հետևից մեկ այլ մեքենա են ուղարկել, նա ինքնուրույն նստել է մեքենան և մեկնել:



Գորբաչովն անձամբ հաստատել է ՃՏՊ-ի փաստը և ընդգծել է, որ պատահարը որևէ անհանգստություն չի պատճառել իրեն, ո'չ ինքը, ո'չ էլ վարորդը չեն տուժել: Բացի այդ, նախկին գործիչը նշել է, որ ավտովթարը չի խաթարել իր աշխատանքային գրաֆիկը:



«Մեզ ոչինչ չի եղել, մեքենան է վնասվել, վարորդս չի տուժել: Ինձ հետ ուղևորվում էր պահակախմբի սպան, ով մնացել է՝ լուծելու ստեղծված իրավիճակը», - ասել է Գորբաչովը:



Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Պարզվում են ՃՏՊ-ի հանգամանքները:

Նույն շարքից