Սպորտ 

Միջադեպ` Երևանի Արաբկիրի համայնքի և Բաքվի թիմերի բասկետբոլիստների մրցամարտում

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող բասկետբոլիստների միջազգային մրցաշարում, որում հանդես են գալիս մինչև 13 տարեկան խաղացողները, միջադեպ է գրանցվել  Երևանի Արաբկիրի համայնքի ներկայացուցիչների և Բաքվի հավաքականի հանդիպումում: Այն ընդհատվել է: Արաբկիրի մարզադպրոցի թիմի մարզիչ Արեգ Վաթյանը, երբ երկրորդ խաղափուլում հաշիվը 23:24 է եղել, անցանկալի իրադարձություններից խուսափելը համար, մրցակիցը ոչ մարզական կեցվածք է կիրառել, թիմը հանել է մրցասպարեզից:
Մրցաշարի կազմակերպիչների որոշմամբ` Արաբկիր-Բաքու հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգվել է:
Մինչ այդ, ադրբեջանցիները պարտվել էին Բաթումի թիմին, իսկ Արաբկիրի ընտրանին հաղթել էր տանտերերին:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին Արաբկիրի մարզադպրոցի հավաքականի խաղացողները կմրցեն Թբիլիսիի «Դինամոյի» իրենց հասկակիցների հետ: Հաղթանակի դեպքում, մերոնք կգրավեն առաջին տեղը:

Նույն շարքից