Միջազգային 

Միջազգային կազմակերպությունների արդարությունից հուսահատված մարդիկ այն փնտրում են ահաբեկիչների շարքերում. Էրդողան

Մարդիկ, ովքեր կորցրել են արդարության հույսը միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ից, փնտրում են այն ահաբեկիչների շարքերում։ Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը։

 

Նրա խոսքով՝ այժմ Իրաքում, Սիրիայում, Պաղեստինում, Լիբիայում, Աֆղանստանում և Ուկրաինայում լուրջ քաղաքական ճգնաժամ է նկատվում։ Ըստ նրա՝ «Թուրքիան այն երկրներից է, որն առավել արդյունավետ է պայքարում ահաբեկչության դեմ»։

 

Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ թուրք նախագահը նշել է, որ ԻՊ-ն արյունալի ահաբեկչական կազմակերպություն է։

 

«Իրաքում ահաբեկիչների ակտիվացման պատճառը երկրի վարած քաղաքականությունն է, որն ուղղված չի եղել բոլոր կրոնական ուղղությունների միավորմանը»,- նշել է Էրդողանը։

Նույն շարքից