EA Sports ընկերությունը, որը մշակում է FIFA 18-ը, թվիթերյան էջում հրապարակել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստների թոփ հարյուրյակի 81-100 հորիզոնականները:
Այստեղ հայտնվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը:
Մխիթարյանն առաջ է անցել այնպիսի աստղերից, ինչպիսիք են Դանի Ալվեսը, Մարկո Ասենսիոն, Դելի Ալին, Վինսեն Կոմպանին: