Մայիսի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական համարեց հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչև հուլիսի 15-ը երկարացնելու որոշումը:
Դատարանն իր որոշմամբ մերժեց պաշտպանության բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել Հայրապետյանին գրավի կամ ներկայանալու պարտավորության դիմաց` պատճառաբանելով դա պաշտպանյալի առողջական վատթար վիճակով և բժիշկների հսկողության տակ գտնվելու անհրաժեշտությամբ: Ինքը Հայրապետյանը չի մասնակցել նիստին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քննիչը դատարանում տեղեկանք է ներկայացրել, որ Հայրապետյանը խախտում է տնային կալանքի պայմանները, համաձայնեցնելով իր դիրքորոշումը գործով մեկ այլ ֆիգուրանտ ԱՄՆ քաղաքացի Սեմ Կիսլինի հետ: Միևնույն ժամանակ քննիչը հրաժարվել է միջնորդել Հայրապետյանին մեկուսարան տեղափոխելու համար: