Սպորտ 

Մոսկվայի «Դինամոն» հաղթեց առանց Ռոման Բերեզովսկիի

Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի թիմը` Մոսկվայի «Դինամոն», արտագնա խաղում 1:0 հաշվով  առավելության հասավ «Մորդովիայի» նկատմամբ: Ռոմանի անունը բացակայում էր իր թիմի հայտացուցակից:Բերեզովսկին վնասվածք ունի: Հաղթական գնդակը 36-րդ րոպեին խփեց Թոմաս Հյոբոչանը: «Մորդովիան» 20 միավորով 10-րդ տեղում է:

 

«Դինամոն» 29 միավորով աղյուսակի 4-րդ հորիզոնականում է:

 

Նույն շարքից