«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան կենտրոնական այգում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բողոքի հանրահավաք:
Ինչպես երեկ տեղեկացրել են «Ռուսաստանի հայերի միությունից». ակցիան արտոնված է Մոսկվայի քաղաքային իշխանությունների կողմից: Ավելի վաղ՝ Մոսկվայի իշխանությունները հայ համայնքին թույլ չէին տվել ապրիլի 24-ին բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան առջև: