Միջազգային 

Յանուկովիչը հարմար առիթի դեպքում կվերադառնա Ուկրաինա

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնել է, որ հնարավորության դեպքում կվերադառնա Ուկրաինա:

 

«Միշտ մտածել եմ վերադառնալ ու կազմակերպել անօրինական իշխանությունների դեմ պայքարը, սակայն իմ մտերիմները միանշանակ հանգել են եզրակացության, որ նման դեպքում ուկրաինական ներկայիս խունտամ բոլոր ջանքերը կգործադրի ինձ լիկվիդացնելու համար: Ուստի առաջին իսկ հնարավորության դեպքում մտադիր եմ վեռադառնալ հայրենիք ու օգնել Ուկրաինայի բնակչությանը»,-ասել է Յանուկովիչը:

 

Հիշեցնենք, որ Յանուկովիչը 5 տարով 2010 թ.-ին ընտրվել էր նախագահի պաշտոնում, սակայն 2014թ.-ի փետրվարի 22-ին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում հեռացվել պաշտոնից, իսկ այնուհետեւ տեղափոխվել Ռուսաստան:

 

2015թ.-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել ու հայտարարել հետախուզում:

Նույն շարքից