Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ղրիմը եւ Դոնբասի մի մասն «օտար աշխարհ» Է համարել «Ուկրաինսկայա պրավդա» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ դրանք տարածքներ են, որտեղ քիչ Է ուկրաինականը, «որտեղ գործնականում չկա մեր լեզուն, որտեղ չկա մեր հիշողությունը, որտեղ չկա մեր եկեղեցին, որտեղ չկա մեր մշակույթը»:
Նախկին նախագահն ընդգծել Է, որ հիշյալ տարածաշրջանները համարում Է Ուկրաինայի բաղկացուցիչ մասը, բայց նշել Է, որ «կան մարդիկ, եւ շատ մարդիկ, որոնք դրան այլ կերպ են վերաբերվում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: