Միջազգային 

Նազարբաևի երդմնակալությունը կանցկացվի ապրիլի 29–ին

Ղազախստանի Հանրապետության վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը կանցկացվի ապրիլի 29–ին, հայտնել է Ղազախստանի ԿԸՀ քարտուղար Բախիտ Մելդեշովը։



«Ղազախստանի Հանրապետության` 1995 թվականի դեկտեմբերի 26–ի, «Ղազախստանի Հանրապետության նախագահի մասին» սահմանադրական 3–րդ օրենքի 2–րդ կետի համապատասխան, ԿԸՀ–ն սահմանում է 2015 թվականի ապրիլի 29–ն ապրիլի 26–ին վերընտրված Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Աբիշի Նազարբաևի երդմնակալության օր»,– ասել է Մելդեշովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



«Ձեր դիտարկմանն է ներկայացվում 2015 թվականի ապրիլի 26–ի արտահերթ ընտրություններում վերընտրված ՂՀ նախագահի գրանցման որոշման նախագիծը։ Որոշման նախագծի համաձայն` գրանցել Նուրսուլթան Աբիշի Նազարբաևին որպես ՂՀ նախագահ, հանձնել ՂՀ գրանցված նախագահին համապատասխան վկայական»,– ասել է Մելդեշովը ԿԸՀ նիստում։ ԿԸՀ անդամները հավանություն են տվել որոշմանը։

Նույն շարքից