Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն «Նաիրիտ» գործարանի հաջող արդիականացման համար: Այդ մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նշել, որ պետք է հասկանալ՝ դրան կհետևի անձնակազմի թվաքանակի փոփոխությունը՝ մինչև 600-700 աշխատակցի կրճատում: Աշխատակիցների հետ նոր աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը կսկսվի փետրվարի վերջից:
Զախարյանը հավելել է, որ մի քանի օր անց, «Նաիրիտ» կժամանեն Համաշխարհային բանկի մասնագետները: