Տնտեսություն 

Նավթի գները նվազել են` հասնելով 6-ամյա նվազագույն շեմին

WTI  ապրանքանիշի նավթի գինը Նյու Յորքի բորսայում աճուրդի ժամանակ հասել է 2009-ին գրանցված նվազագույն ցուցանիշին, ինչը պայմանավորված է դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ:

Корреспондент-ի  հաղորդմամբ` այսօրվա դրությամբ` WTI  ընկերության նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 2.47 տոկոսով` կազմելով 42.23 դոլար` մեկ բարելի դիմաց: 2009-ի մարտին գրանցված նվազագույն արժեքը 42.37 դոլար էր` մեկ բարելի դիմաց:

Միևնույն ժամանակ Brent ընկերության նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.17 տոկոսով` կազմելով 49.08 դոլար` մեկ բարելի դիմաց:

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը զգալի ազդեցություն կունենա համաշխարհային նավթային շուկայի  և իրանական տնտեսության վրա:

Ակնկալվում է, որ Իրանի լիարժեք վերադարձը միջազգային շուկա 2016-ին կհանգեցնի  նավթի գնանկման` մինչև 10 դոլարի՝  մեկ բարելի դիմաց:

 

Նույն շարքից