Երբ Ուկրաինան կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, այդ ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի դաշինքին միանալու հարցը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է Взгляд-ը։
Նախագահը նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստի արդյունքների հիման վրա։ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի համար ոչ մի ամսաթիվ չի որոշվել։
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությունը, հայտարարել է, որ այդ նախաձեռնությունը կխախտի երկրի հարավ-արևելքում հակամարտության դադարեցման խաղաղ ջանքերը։