Միջազգային 

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սպառազինությունների նորարարական տեսակների մշակմանը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սպառազինությունների նորարարական տեսակների մշակմանը՝ կապված Չինաստանի, Ռուսաստանի և այլ պետությունների աճող հնարավորությունների հետ, գրում է ТАСС-ը:

 

Այդ մասին, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը:

 

«Մենք պետք է համակարգենք մեր ջանքերը և համագործակցենք, օգտագործենք հնարավորությունները, ստիպենք կազմակերպություններին ներդրումներ անել տեխնոլոգիաների, գաղափարների, փորձերի և ռազմական գործողությունների մոդելավորումների մեջ»,- ասել է Ուորքը՝ կոչ անելով դաշինքի անդամներին երկրների եկամտի 2 տոկոսը ծախսել պաշտպանության կարիքների համար:

 

«Սառը պատերազմի ժամանակ մեկ միասնական թշնամի կար, սակայն այսօր երկիրը բախվում է մի քանի պոտենցիալ հակառակորդների, ներառյալ՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն և Իրանը»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նույն շարքից