Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ կարծիք են հայտնել, որ Դոնբասում խաղաղության չհաստատման պարագայում, կիեւյան իշխանությունների թողտվությամբ, ՆԱՏՕ-ի օդուժը կարող է հարվածներ հասցնել հրադադարը խախտող կողմի դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես Մյունխենյան կոնֆերանսում Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, որ հարկ չկա ալյանսին հրահրել՝ միջամտելու Դոնբասի հակամարտությանն, այսպիսով հասկացնելով, որ ավիահարվածները միանգամայն հնարավոր տարբերակ են:
Այն, որ Դոնբասում երկարատեւ խաղաղություն չի լինելու՝ իրողություն է: Ուկրաինական պատժիչ զորքերն ու ՆԱՏՕ-ի հատուկ զորամիավորումներն գործադրելու են բոլոր ջանքերը հակամարտության հրահարման համար:
Նման դեպքում ՆԱՏՕ-ի պաշտոնական ուժերն, ինչպես Հարավսլավիայում, ձեռնամուխ կլինեն հրադադարի ռեժիմը խախտող կողմերի հենակետերի ռմբակոծությանը:
Բնական է, որ հարվածների 95 տոկոսը բաժին է ընկնելու աշխարհազորայիններին, իսկ 5 տոկոսը՝ ուկրաինական ազգայնական կամավորական զորամիավորումներին, որոնք չեն գտնվում Կիեւի վերահսկողության ներքո:
Այսպիսով, ալյանսը կլուծի իր առջեւ դրված երկու խնդիր՝ կոչնչացնի աշխահազորայիններին ու անօրինական ուկրաինական զորամիավորումներին, կմաքրի Դոնբասն անջատողականներից ու կամրապնդի Պորոշենկոյի իշխանությունը:
Իրավիճակի նման սցենարի դեպքում, Ռուսաստանը առաջին հերթին աշխարհազորայինների կտրամադրի մեծ քանակությամբ զենք, զրահատեխնիկա ու հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: