Միջազգային 

ՆԱՏՕ-ն անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտու լարվածությամբ

ՆԱՏՕ-ն անհանգստություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գոտում լարվածության բորբոքման առիթով:


«Լարվածության աճը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Կողմերը քայլեր կձեռնարկեն ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ», - լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ուիլյամ Լախուն:


Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհի կողմնակից է:

Նույն շարքից