Միջազգային 

ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին որոշում է կայացրել

ՆԱՏՕ-ի երկրները հավաքական անվտանգության ամրապնդման մասին որոշում են կայացրել, հայտնում է Associated Press-ը:

 

Մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին՝ աղբյուրը նշում է, թե դա «ռուսական վտանգը կանխելուն է ուղղված»:

 

Անվտանգության ամրապնդումն իրականացվելու է արագ արձագանքման ուժերի միջոցով: Դրանք բաղկացած են լինելու մի քանի հազար զինվորականներից, որոնք մի քանի օրում տեղակայվելու կարողություն են ունենալու: Պլանը համաձայնացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների միջև:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ բացելով Ուելսում դաշինքի գագաթաժողովի նիստի երկրորդ աշխատանքային օրը, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն օրվա ընթացքում որոշում կընդունի Լեհաստանում գրասենյակով և Արևելյան Եվրոպայում առաջատար ստորաբաժանումներով արձագանքման ուժերի ստեղծման մասին:

 

Հայտնի է դարձել նաև, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովն անց է կացվելու 2016-ին Լեհաստանում:

Նույն շարքից