Միջազգային 

ՆԱՏՕ-ն կխորացնի Ուկրաինայի հետ համագործակցությունը. Ռասմուսեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը եւ այն խորացնում Ուկրաինայի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ում, հայտնում է ՈՒՆՆ-ն:


«ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է ռուսական մարտահրավերներին հանդիման՝ դադարեցնելով Ռուսաստանի հետ համագործակցությունը, խորացնելով համագործակցությունն Ուկրաինայի հետ եւ զբաղվելով հավաքական պաշտպանության ամրապնդմամբ»,- գրել  է նա եւ նշել, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան տագնապալի ազդանշան է:


 «Սա մեզ հիշեցնում է, որ մեր ազատությունն, անվտանգությունն ու բարգավաճումը չեն կարող համարվել ինքնըստինքյան կայացած», - հավելել է նա:


Անդերս ֆոգ Ռասմուսենը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը տեղի է ունենում օրհասական պահի:


 «Այսօր եւ վաղը մենք ՆԱՏՕ-ն ավելի կամրապնդենք՝ ավելի բարդ եւ քաոսային աշխարհի համար», - ընդգծել է Ռասմուսենը:

Նույն շարքից