Միջազգային 

ԻՊ գրոհայինները հավատարմության երդում են տվել նոր խալիֆին

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքի գլխավոր մզկիթում հավատարմության երդում են տվել նորանշանակ ղեկավար Աբու ալ- Աֆրիին:

 

Ավելի վաղ ամերիկյան ավիացիայի ռմբակոծության հետեւանքով լիկվիդացվել էր նախկին խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչը հավաստել են նաեւ ԻՊ ահաբեկիչները:

 

Վերջինս Ռաքքա քաղաքում ստացած ծանր վերքերից հետո, գիտակցության չգալով, մահացել է:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, նոր ղեկավարը աչքի է ընկնում առանձնակի դաժանությամ:

 

Նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, զբաղվել է մանկավարժությամբ, մասնակցել է մի շարք ահաբեկչական գործողությունների, անդամագրվել Ալ-Քաիդային, իսկ այնուհետեւ հարել ԻՊ խմբավորմանը:

Հատկանշական է, որ ամերիկյան կողմը նրան ձերբակալելուց, հետո կրկին ազատ է արձակել:

 

 

Նույն շարքից