Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որշել է բոլոր ճակատներով հարձակման անցնել:
Օլիգարխ Կոլոմոյսկու հետ հաշիվները մաքրելուց հետո, այժմ նա հարվածն ուղղել է վարչապետ Յացենյուկի հովանավորությունն վայելող ու երկրի ուժային գերատեսչության ղեկավար ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի դեմ:
Ինչպես հայտնում է Արմատական կուսակցության ներկայացուցիչ Իգոր Մոսեյչուկը, ՆԳՆ-ում երեկոյան իրականացվել են լայնամասշտաբ խուզարկություններ: Մասնավորապես մանրակրկիտ խուզարկվել է Ավակովի տեղակալ Էկա Զգուլադձեի աշխատասենյակը:
Ուկրաինայի ազգային անվտանգությունը ՆԳՆ-ում ներկայումս իրականացնում է լայնամասշտաբ խուզարկություններ:
Ինչպես հայտնի է՝ Ավակովը անմիջականորեն համարվում է Յացենյուկի դրածոն: Պորոշենկոն մտադիր է մեջտեղից չեզոքացնել նրան, ինչից հետո ուժային կառույցներում կմնան միայն իր հավատարիմ դրածոները:
Իրականում Պորոշենկոյի հիմնական նպատակը վարչապետից ազատվելու ձգտումն է, որը պատրաստվում է իրականացնել: