Իրինա Խակամադան, ով Բորիս Նեմցովի հետ գլխավորել էր Աջ ուժերի միությունը,նախկին գործընկերոջ սպանության վայրում այսօր ծաղիկներ է դրել:
«Ես գիտեմ, որ այս սպանությունը մեծ վնաս ու կորուստ է թե՛ ընդդիմության, թե՛ նախագահի, թե՛ Կրեմլի, և, թե՛ ողջ Ռուսաստանի համար»,- ասել է Իրինա Խակամադան:
Այս Մասին գրում է Tass-ը:
Քաղաքագետի խոսքով սպանությունը սադրանք էր, քանի որ այն ձեռնտու չէր ՌԴ նախագահ Վ.Պուտինի համար:
Նա նշել է, որ Նեմցովին վերջին անգամ տեսել է Խաղաղության երթի ժամանակ: «Ես պահել եմ նրա մասին ամենալավ հիշողությունները»,-ասել է Ի.Խակամադան՝ հավելելով, որ Նեմցովը բավականին կյանքով լի և էմոցիոնալ մարդ էր: