Եվրամիության Արտաքին սահմանների անվտանգության գործակալության (Frontex) նոր տվյալները վկայում են, որ վերջին ամիսներին կտրուկ աճել Է Եվրոպա ժամանող անօրինական միգրանտների թիվը, տեղեկացնում Է BBC-ին:
Գործակալության և Իտալիայի կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամսում ԵՄ-ի սահմաններն անօրինականորեն հատել Է ավելի քան 60 հազար մարդ:
Նրանց մեծ մասը վտանգավոր ծովային ճանապարհորդություն Է կատարում Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա:
Frontex-ը ներգաղթյալների թվի աճ Է կանխատեսում ամռան ամիսներին:
Ավելի վաղ տեղեկատվություն Է հայտնվել այն մասին, որ Լիբիայում ևս 100 հազար մարդ պատրաստվում Է կտրել- անցնել Միջերկրական ծովը:
2013 թվականին Եվրոպա Է ժամանել 107 հազար անօրինական միգրանտ. դա 48 տոկոսով ավելի Է, քան 2012 թվականին: