Հունվարի 24-ին Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարների քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը հայտարարել է , որ Եվրասիական միությանն անդամակցումը բնավ չի բացառում Հայաստանում իրավական բարեփոխումների հնարավորությունը:
«Ոչ Նազարբաեւը, ոչ Լուկաշենկոն, ոչ Պուտինը չեն կարող մեզ արգելել բարձրացնել մասնավոր սեփականության պաշտպանվածությունը եւ դրանով Հայաստանը գրավիչ դարձնել արտասահմանյան ներդրումների համար։ Այստեղ արդեն հարցը ԵՏՄ այլ ղեկավարներին չի վերաբերում, այլ մեր ղեկավար օղակներին»,- հատարարել է Մինասյանը;
Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ մտնելուց հետո չի կրճատվի Հայաստան ներդրումների հոսքը, Մինասյանը նկատել է, որ ներդրողների որոշումը կախված է առաջին հերթին երկրի ներսում օրինականության մակարդակից։
Երբ 2013թ. Հայաստանը օրակարգում չէր ներառել Մաքսային միություն մտնելը եւ եվրաասոցացման բանակցություններ էր վարում, հետո էլ բարձր վարկանիշով եվրապարտատոմսեր թողարկեց, ներդրումային ակտիվության նշանակալի պոռթկում չզգացվեց։
«Այդ պատճառով միայն ինտեգրման վեկտորով ներդրումները պայմանավորելը ճիշտ չէ։ Կարեւորն այն է, թե ինչպես են երկրում պահպանվում օրենքները»,- ընդգծել է Մինասյանը։