Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը բարձր է գնահատել գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի աշխատանքն ազգային հավաքականում։
«Այն ժամանակահատվածում, երբ այս մարդը մեր ազգային հավաքականի մարզիչն էր, ես դարձա այդ հավաքականի մի մասը, որի համար շատ հպարտ եմ։ Հենց դրա համար էլ շնորհակալ եմ պարոն Շալանդին իմ երազանքը իրականացնելու համար:
Յուրաքանչյուր պահի զգում էի, որ կար մեկը, ով մտածում է խաղացողներից յուրաքանչյուրի ու թիմի մասին, ով ուզում էր մեզ ավելիին հասցնել: Նա արեց հնարավորը իր ուժերի սահմաններում հավաքականի համար:
Մաղթում եմ նրան հաջողություն իր հետագա ծրագրերում»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է 23–ամյա ֆուտբոլիստը: