Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ երկրի բնակչություը չի դիմանա շոկային թերապիային ու կսկսի մայդան ձեւավորել:
«Եթե ես ձեզ առաջարկեմ ամենաարդյունավետ ամերիկյան մոդելն, ապա փողոցներն անմիջապես կլցվեն գրոհայիններով ու հինգերորդ շարասյան անդամներով, բոլոր կողմերից կսկսեն մեզ դասեր տալ ու արդյունքում կձեւավորեն մայդան: Բայց ամենակարեւորը, մարդիկ կզրկվեն աշխատանքից ու սոված կմնան, ուստի շոկային թերապիայի ուղին մեզ համար անընդունելի է»,- նշել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Բելոռուսում բացակայում են ուկրաինական սցենարի կրկնության նախադրյալները, իսկ ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն ու կոռուպցիան են: