Rusnovosti.ru կայքի փոխանցմամբ՝ Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է 1970թ.-ին անհետացած ալպինիստների դին: Ալպինիստների մարմինը հայտնաբերվել է լեռան 2.8 կմ բարձրության վրա։
ԴՆԹ թեստից հետո Ժնևում Ճապոնիայի հյուպատոսությունը հայտնել է, որ մարմինները պատկանում են Միչիո Օիկավեին և Մասայուկի Կոբայասիին։
Հայտնի է, որ մարմինների հայտնաբերմանը նպաստել է լեռնային սառույցի ակտիվ հալոցքը։