Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլաթերի դեմ, հայտնում է BBC-ն:
Ուրբաթ օրը չեղյալ է հայտարարվել Բլաթերի մամլո ասուլիսը` ըստ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի արդյունքների: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հարցաքննել է նրան: ՖԻՖԱ-ի ղեկավարի դեմ գործ է բացվել` հանցավոր անփութության և գողության կասկածանքով:
Ըստ դատախազության` 2005-ի սեպտեմբերի 12-ին Բլաթերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է ստորագրել` 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնության հեռարձակման հետ կապված, որը ձեռնտու չէր ՖԻՖԱ-ին: Բացի դրանից՝ Բլաթերին կասկածում են համաձայնագիրը ստորագրելիս իր պարտականությունները խախտելու ու ՖԻՖԱ-ի շահերի դեմ գործելու մեջ: