Շվեյցարիայում ձերբակալել են ՖԻՖԱ-ի երկու փոխնախագահի, որոնք կասկածվում են միլիոնավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ:
ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) նախագահ Ալֆրեդո Ավիտը և ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիա) նախագահ Խուան Անխել Նապոուտը ձերբակալվել են Ցյուրիխի հյուրանոցներից մեկում, որտեղ մայիսին ՖԻՖԱ-ի ևս մի քանի պաշտոնյա էր ձերբակալվել:
Հյուրանոցում անցկացվելիս է եղել ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի ժողովը` սպասվող բարեփոխումների հարցով: