Միջազգային 

Շտեֆան Ֆյուլեն բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ կանցկացնի Վրաստանում

Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 18-ին աշխատանքային այցով կժամանի Վրաստան, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այդ մասին հուլիսի 17-ին հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Եվրակոմիսարը ներկա կլինի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի վավերացմանը խորհրդարանում (հուլիսի 18-ին), պլանավորված Է նաև նրա ելույթը խորհրդարանում»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

 

Թբիլիսիում Շտեֆան Ֆյուլեն հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիի և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ:

 

Դրա հետ մեկտեղ ծրագրված են Շտեֆան Ֆյուլեի հանդիպումները Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Վրաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Նույն շարքից