Այս տարվա առաջին կիսամյակում ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 5 718,6 մլրդ դրամ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ոսկերչական իրերի արտադրության ծավալը կրճատվելով 41.3 տոկոսով:
Նշվում է, որ այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 621.2 կգ ոսկերչական իր` նախորդ տարվա հունվար–հունիսին արտադրված 590 կգ–ի դիմաց (5.3 տոկոս աճ)։
Իսկ մասնավորապես ադամանդի արտադրության ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 32 148 կարատ` նվազելով 32.4 տոկոսով։