Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իսպանիայի իրավապահները հատուկ գործողություների արդյունքում ձերբակալել են Իրաքում ու Սիրայում ռազմական գործողություններին մասնակցելու համար կամավորներ հավաքագրող 8 մարդու:
Ոստիկանական գործողությունները միաժամանակ ընթացել են Բարսելոնայի, Ժիրոնի, Սյուդադ-Ռեալ ու Ավիլա պրովինցիաներում:
Իրավապահների կարծիքով, ձերբակալվածները, բացի կամավորների հավաքագրումից, հանդես են եկել ահաբեկչությունների իրականացման կոչերով: