Միջազգային 

Ովքե՞ր են ընդգրկված Ամալ Քլունիիի հաճախորդների ցանկում. ABS-CBN News

Ամալ Քլունին հաստատել է, որ Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մաքապագալ Արոյյոն իր հաճախորդն է: Արոյյոյի անունը նշվում է Կոլումբիայի համալսարանի  իրավաբանական ֆակուլտետի կայքի՝ Ամալի հաշվում նշված գործերի ցանկում, որտեղ նա 2015 թվականի գարնանից հրավիրված պրոֆեսոր է և Մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող:


Քլունիի վերջին գործերը ներառում են՝


  • Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի. նա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին՝ վիճարկելով Ուկրաինայում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը:

  • Դատախազն ընդդեմ Մոհամեդ Ֆահմիի. ներկայացրել է Al Jazeera English հեռուստաալիքի՝ Եգիպտոսում ձերբակալված լրագրողի շահերը:

  • Շվեդիան ընդդեմ Ասսանժի. ներկայացրել է Wikileaks-ի ղեկավար Ջուլիան Ասսանժին Վեստմինստերի Մագիստրատների դատարանում՝ նրան Շվեդիային հանձնելու՝ էքտրադիցիայի դատական գործընթացում:

  • Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. ներկայացրել է Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում երրորդ կողմի, որը ներգրավվել էր Հայոց Ցեղասպանության ժխտման կապակցությամբ:

  • Դատախազն ընդդեմ Սենուսսիի և Քադաֆիի. Միջազգային Քրեական դատարանում ներկայացրել է Լիբիայի հետախուզության նախկին ղեկավար Աբդալլա ալ Սենուսսիին, պնդելով, որ վերջինս  պետք է հանձնվի Հաագայի դատարանի քննությանը՝ մեղադրվելով մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, քանի որ Լիբիան չի ցանկանում և հնարավոր էլ չէ Տրիպոլիում արդար դատ անցկացնել:

  • Կամբոջան ընդդեմ Թայլանդի. Միջազգային դատարանում ներկայացրել է Կամբոջայի թագավորությանը՝ Թայլանդի հետ «Temple of Preah Vihear» տարածքային վեճում:

  • Պարթենոնի մարմարի քանդակները. նա խորհրդատվություն է տրամադրել Հունաստանի կառավարությանը՝ վերջինիս մշակութային ժառանգություն հանդիսացող Պարթենոնի մարմարե քանդակները, որոնք ներկայացված են Բրիտանական թանգարանում, Միացյալ թագավորությունից Հունաստան վերադարձնելու համար,

  • R (oao Bancoult)-ը ընդդեմ Միջազգային և Բրիտանական համագործակցության գործերով պետքարտուղարի (No.2). Բրիտանիայի Գերագույն դատարանում ներկայացրել է պարոն Բանքոլթին չագոցիների, ովքեր 1971 թվականին հեռացել են Չագո կղզուց, իրավունքների պաշտպանության հետ կապված գործում:

  • Արրոյոն ընդդեմ Ֆիլիպինների. ներկայացրել է Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մաքապագալ Արոյյոյին Ժնևում ՄԱԿ-ում՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված գործում՝ բողոքարկելով Մանիլայում նրա ձերբակալումը:
 
  • Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ներկայացրել է Վրաստանին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը մեղադրվում էր 2008 թվականի օգոստոսին Աբխազիայի և Հարավային Օսիայի խաղաղ բնակչության վրա հարձակվելու մեջ:

  • Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության. խորհրդատվություն է ներկայացրել «դիմակավորված անձանց»՝ Իռլանդիայի Հանրապետության հայցով, որը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ 1978 թվականի որոշումը վերանայելու համար: 

Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Նույն շարքից