Ամերիկացի գիտնականները հաշվարկել են, թե որքան գումար է հարկավոր եվրոպացիներն` իրենց երջանիկ զգալու համար:
Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն` Ուորվիքի և Մինեսոտայի համալսարանի գիտնականների կարծիքով` առավելագույնս երջանիկ լինելու համար եվրոպացու օպտիմալ եկամուտը տարեկան պետք է 36 հազար ԱՄՆ դոլար կազմի:
Գիտնականները հավատացնում են, որ սրանից ավելի գումարները միայն գլխացավանք են բերում:
Հետազոտությունն իրականացնելիս նրանք օգտվել են World Values Survey համաշխարհային հետազոտական նախագծի տվյալներից, որն սկսվել է 1981-ին և ներառում է աշխարհի 100 երկիր, որոնցում ապրում է մոլորակի բնակչության 90%-ը:
Ըստ նույն հետազոտության` ամենաերջանիկ մարդիկ ապրում են Բրիտանիայում. նրանց տարեկան եկամուտը կազմում է 37 հազար դոլար: ԱՄՆ-ում տարեկան միջին եկամուտը մոտ 50 հազար է կազմում, սակայն երջանկության դիտարկումն այդ համատեքստում դեռ սպասում է իր ժամին: