ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Թուրինի «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» հավանական մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում:
«Յուվենտուս». Ջանլուիջի Բուֆոն, Շտեֆան Լիխշտայներ, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Պատրիս Էվրա, Կլաուիդիո Մարկիզիո, Անդրեա Պիրոլ, Պոլ Պոգբա, Արտուրո Վիդալ, Կարլոս Տևես, Ալվարո Մորատա:
«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Դանի Ալվես, Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո, Խորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Նեյմար:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինում: