Միջազգային 

Բեյներ. Օբաման պետք է ահապաղ ստորագրի Ռուսաստանի դեմ կիրառվող պաժամիջոցների օրենքը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ Օբաման պետք է ահապաղ ստորագրի Ռուսաստանի դեմ կիրառվող պաժամիջոցների օրենքն, որ ընդունվել էր անցյալ շաբաթ Կոնգրեսի կողմից ու առավել խիստ պաժամիջոցներ էր նախատեսում:

Նա ավելացրել է, որ իրենց միասնության վառ ապացույցը կոնգրեսի ու սենատի ընդունած որոշումն է, որով նախատեսվում է առավել շոշափելի օգնություն ցույց տալ Ուկրաինային:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ը սենատն ու Կոնգրեսը ընդունել էին օրենք, որով նախատեսվում էր Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն, ինչպես նաեւ նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:  

Նույն շարքից