Ուկրաինայի արևելքում պետք Է հրադադար հաստատվի, որպեսզի մալայզիական հանրանավի աղետի անկախ հետաքննություն անցկացվի և հակամարտության քաղաքական լուծում գտնվի: Այդ մասին հուլիսի 18-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Անհրաժեշտ Է, որ անկախ պետաքննություն անցկացվի: Դրա համար հրադադար Է հարկավոր»,-ասել Է նա:
Հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանվել Է «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության Boeing-777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր: Օդանավում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա և անձնակազմի 15 անդամները: Ավիաաղետից փրկվածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: