Ուկրաինայի կառավարությունն առաջարկել է նոր ռազմական դոկտրին ընդունել: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Ուկրաինային պետք է ավելի հստակ դոկտրին՝ հստակ ձևակերպմամբ, թե ով է ագրեսոր և որն է վտանգը, այնպես որ ՌԴ-ն պետք է այդ դոկտրինում որպես միակ ագրեսոր դիտարկվի, որը սպառնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է երկրի վարչապետը:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան այժմ սկսում է Ռուսաստանի հետ «իրական սահմանի» կառուցումը: «Մենք սկսում ենք «Պատ» նախագիծը, որն «իրական սահմանի» կառուցում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»,- ասել է վարչապետը: