Միջազգային 

Ուկրաինայում աշխարհազորի մարտիկները գրավել են ներքին զորքերի

Ուկրաինայում աշխարհազորի մարտիկները հունիսի լույս 4-ի գիշերը գրավել են ներքին զորքերի՝ Լուգանսկում տեղաբաշխված զորամասը:    Զինծառայողներն անձնատուր են եղել:  

 

Ուժայինների և ապստամբների միջև փոխհրաձգությունն սկսվել Էր հունիսի 3-ի երեկոյան: Ընդհարման ժամանակ տեղի Է ունեցել հուժկու պայթյուն, որին հետևել Է հրդեհ: Հաղորդվել Է, որ զորամասի գնդակոծման ընթացքում կիրառվել Է ծանր զենք՝ ինքնաձիգներ, ականանետներ և գնդացիրներ, գրոհին մասնակցել Է շուրջ 300 աշխարհազորային:

 

Լուգանսկում իրադրությունը սրվել Էր հունիսի 2-ի գիշերը, երբ մի քանի հարյուր աշխարհազորայիններ՝ զինված ավտոմատ զենքով և նռնականետներով, գրոհել Էին քաղաքում գտնվող սահմանապահ զորամասի վրա: Սկսված մարտում, ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ երկուստեք զոհվել Էր ավելի քան տասը մարդ: 

 

Նույն օրն օդից գնդակոծվել Էր մարզային վարչակազմի շենքը: Դրա հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել Է ութ մարդ, այդ թվում՝ առողջապահության նախարար Նատալյա Արխիպովան: Եվս 28 մարդ հիվանդանոց Է տեղափոխվել՝ տարբեր աստիճանի ծանրության վերքերով:

 

Նույն շարքից