Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացումը կարող է սկսվել արդեն 2015 թվականի հունվարին, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, հաղորդում է «Взгляд»-ը:
«Այսօր կա յոթ օրենք, որոնք պատրաստել է կառավարությունը: Դրանք խորհրդարանում են: Դրանք կարելի է ընդունել, որպեսզի 2015 թվականից սկսվի ապակենտրոնացումը»,- ասել է Գրոյսմանն ուկրաինական Առաջին ազգային ալիքի եթերում:
Նա նշել է, որ «ամենակարևորը ֆինանսական ապակենտրոնացումն է, երբ միջոցներ կմնան տարածքներում մարդկանց ծախսերի համար»: «Այդ ամենը կարելի է անել արդեն հունվարի 1-ից»,- ասել է փովարչապետը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը նախկինի պես մտադիր չէ երկրում դաշնայնացում անցկացնել, իսկ Լուգանսկի և Դոնեցկի համար, որոնք իրենց հանրապետություն են հռչակել, նախատեսված է Ուկրաինայի կազմում շրջանների կարգավիճակը: