Միջազգային 

Ուկրաինայում խորհրդարանական կուսակցությունները միասնական կոալիցիա են ստեղծել

Ուկրաինայի Գերագույն ռադայի բոլոր հինգ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները նախնական հավանություն են տվել կոալիցիոն համաձայնագրին, գրում է lenta.ru-ն:

 

«Մենք նախաստորագրել ենք կոալիցիոն համաձայնագիրը: Այստեղ կան հինգ քաղաքական ուժերի, կոալիցիոն համաձայնագրի տեքստի վրա աշխատած ներկայացուցիչների ստորագրություններ»,- ասել է «Սամոպոմոշչի» պատգամավոր Օքսանա Սիրոեդը:

 

Ինչպես սպասվում է, փաստաթղթի վերջնական տեքստի պաշտոնական ներկայացումը կկայանա Կիևում նոյեմբերի 21-ին: Դրան կմասնակցեն այդ քաղաքական ուժերի առաջնորդները:

Նույն շարքից