Ուկրաինայում ռուսական բանակի ուղղակի միջամտության վտանգը վերջին մի քանի օրերին մեծացել է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուկը: «Վերջին մի քանի ժամերին ստացված տեղեկատվության արդյունքում հիմքեր ունենք կասկածելու, որ ուղղակի միջամտության վտանգը (Ուկրաինայում ռուսական բանակի) նախորդ մի քանի օրերից ավելի է»,- հայտարարել է Տուկը մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է УНН-ը՝ հղում կատարելով Reuters-ին:
Լեհական կառավարության ղեկավարը նման կարծիք է հայտնել նախօրեի տեղեկությունից հետո այն մասին, որ Ռուսաստանը ռազմական վարժանքներ է սկսել Ուկրաինայի հետ սահմանին, ինչն «անհանգստություն է առաջացրել տեղում եւ մի շարք արեւմտյան մայրաքաղաքներում»: