Միջազգային 

Ուկրաինայում Boeing-ի կործանման վայրը պահպանելու են հոլանդացի ոստիկանները

Նիդեռլանդները 40 անզեն ոստիկան է ուղարկում Ուկրաինայի արևելք մալայզիական ինքնաթիռի կործանման վայրը հսկելու համար: Այդ մասին  ինչպես տեղեկացնում է BBC-ին, հայտնել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:


Անզեն ոստիկանների խնդիրը, տարածքի պահպանումից բացի, լինելու է դիակների որոնման գործին օգնելը, հավելել է Ռյուտեն:


Հոլանդացի մի խումբ քննիչներ և փորձագետներ այժմ գտնվում են Կիևում: Ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն ու փորձագետները կուղևորվեն օդանավի անկման վայր:

 

Օրերս Նիդեռլանդներից երեք դատաբժշկական փորձագետներ ժամանել են Դոնեցկի մարզի Տորես քաղաք և ձեռնամուխ եղել Malaysia Airlines ավիաընկերության Boeing-ի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման աշխատանքին:

 

Ամստերդամից Քուալա Լումպուր թռչող MH17 չվերթը հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 298 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Նրանցից 193-ը Նիդեռլանդների բնակիչներ էին, այդ թվում՝ շատ երեխաներ:

 

Նույն շարքից